Տորթ «Чародейка» նոր և համեղ բաղադրատոմս

Բաղադրամասեր խմորի համար `

1 բաժակ ալյուր,

1 բաժակ շաքարավազ,

5 ձու,

1 թեյի գդալ փխրեցուցիչ,

Վանիլին,

Կրեմի համար `

1 ձու,

1 բաժակ կաթ,

2,5 ճաշի գդալ ալյուր,

½ բաժակ շաքարավազ,

50 գ. կարագ,

Գլազուրի համար `

50 գ. կարագ,

4 ճաշի գդալ շաքարավազ,

4 ճաշի գդալ թթվասեր,

3 ճաշի գդալ կակաո,

Վանիլին

Պատրաստման եղանակը Սկզբում հարեք ձվերը շաքարքվազի և վանիլինի հետ: Հետո ավելացրեք ալյուրն ու փխրեցուցիչը ու նորից լավ հարեք: Ջեռեփուկի տարայի տակ կարագ քսեք: Դրեք խմորը նախօրոք տաքացրած ջեռոցը: Թխեք միջին կրակի վրա մոտավորապես մեկ ժամ: Ճիշտ ժամանակն է պատրաստել կրեմը: Հարեք ձուն, շաքարավազը, վանիլինը, կաթը և ալյուրը: Դրեք մարմանդ կրակի վրա, եփվելու ընթացքում անընդհատ խառնեք, մինչև պնդանա:

Երբ կրեմը պատրաստ լինի, վերցրեք կրակից, ավելացրեք կարագ և լավ խառնեք: Թողեք կրեմը սառչի: Մինչ խմորը եփվում է, պատրաստեք գլազուրը: Կաթսայի մեջ դրեք կարագի կտորները, դրեք այն մարմանդ կրակի վրա, որ գարագը հալվի: Ավելացրեք կակաո, շաքարավազ, վանիլին և թթվասեր, խառնեք և եփեք մինչև շաքարավազը լուծվի: Պետք չէ որպեսզի գլազուրը եռա:

Երբ խմորը պատրաստ լինի, բաժանեք այն երկու մասի: Մի կեսին քսեք ամբողջ կրեմը, հետո ծածկեք բիսկվիթի մյուս մասով: Հետո վրան լցրեք գլազուրը ու դրեք սառնարան երեք ժամով:

Նյութի աղբյուր՝ xohanoc.am

 

 

 

 

 

 

 

 

 

 

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Տորթ «Чародейка» նոր և համեղ բաղադրատոմս
error: Content is protected !!