Այսօր պատրաստենք համեղ և գեղեցիկ տոնական սեղանի համար տորթ այս պարզ բաղադրատոմսի օգնությամբ:
Անհրաժեշտ բաղադրիչները՝
Խմորի համար
մածուն — 250 մլ
ալյուր — 1 բաժակ
շաքարավազ — 170 գրամ
սոդա — 0,5 թեյի գդալ
կակաո — 30 գրամ ճաշի գդալ
Կրեմի համար՝
շաքարի փոշի
35% յուղ. սերուցք — 250 գրամ
խտացրած կաթ — 200 գրամ
Պատրաստման եղանակը՝
Տարայի մեջ լցնել մածունն ու սոդան, լավ խառնել:
Մյուս տարայի մեջ լցնել բոլոր չոր բաղադրիչները, խառնել և այս զանգվածը լցնել մածունով խառնուրդի վրա: խառնել:
Ձևամանը պատել բուսական յուղով, փռել ձևաթուղթը և խմորը թխել 180 աստիճան նախապես տաքացրած ջեռոցում մոտ 20-25 րոպե:
Պատրաստենք կրեմը: Սերուցքը լավ հարել, այնուհետև ավելացնել խտացրած կաթ: Կրեմը լցնել կորժի վրա և վրան շաքարի փոշի շաղ տալ:
Ահա և պատրաստ է: