Տնական թխվածք՝նվազագույն ծախսերով. Շոկոլադե տորթ՝առանց ձվի

Շատ տնային տնտեսուհիներ պնդում են,որ թխվածքների պատրաստման համար անհրաժեշտ է ձո օգտագործել,սակայն այս տորթը կարելի է պատարստել առանց ձվի և ավելորդ ծախսերի:

Բաղադրատոմս

  • 1,5 բաժակ ալյուր
  • 3ճ.գ. կակաոյի փոշի
  • 1թ.գ. կերակրի սոդա
  • աղ
  • 1 բաժակ շաքար
  • 1/4 բաժակ կարագ
  • 1 բաժակ ջուր
  • 1/2 վանիլին
  • 1ճ.գ. լիմոնի հյութ կամ սպիտակ քացախ
  • 1/4թ.գ. լուծվող սուրճ

Պատրաստման եղանակ

  1. Նախքան պատրաստել ջեռոցը միացրեք 180 աստիճանի տակ:Պատրաստել ֆորմա թխելու համար,վրան դնել թուղթ,քսել կարագ,մի փոքր ալյուր ցանել:
  2. Խառնել աղն ու ալյուրը,առանձին խառնեկ կակաոն և սոդան,բոլորը միասին լավ խառնել:
  3. Առանջին տարայի մեջ խառնել կարագն ու շաքարը,լուծել քացախը ջրում և ավելացնել սուրճ:Լավ խառնել:
  4. Երկու խառնուրդները միացնել և լավ հարել:
  5. Լցնել խմորը ֆորմայի մեջ,դնել ջեռոցի մեջ,թողնել 30 րոպեից մի փոքր ավել:
  6. Ատամի փայտիկով ստուգել տորթի պատրաստ է, թե ոչ:Թողնել սառի և կտրել:
  7. Զարդարել կրեմով կամ սև շոկոլադով:

Բարի ախորժակ!!

Աղբյուրը՝ haytimes.info

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Տնական թխվածք՝նվազագույն ծախսերով. Շոկոլադե տորթ՝առանց ձվի
error: Content is protected !!