Տան պայմաններում պատրաստվող հրաշալի տորթ, որն այնքան հեշտ է պատրաստել

Հայտնի ու տարածված այս մթերքների միջոցով կարելի է ստանալ հրաշալի տորթ, որն իր շքեղ տեսքով ու հրաշալի համով գոհության զգացողություն կպարգևի համտեսողներին:

Նախօրոք իրա խառնված բոլոր չոր բաղադրիչները մի ամանի մեջ հավաքել: Հավկիթն ու կաթը հարել՝ հասցնելով համասեռության: Այս մասսային քիչ-քիչ ավելացնել չոր մասսան՝ չդադարելով խառնելը: Ի վերջո ստացվում է կրեմային թանձրության խմորային մասսա, որը համաչափ պետք է տարածել հնարավորինս լայն ու տարողունակ տարայի մեջ: Թխելուց հետո հանել, հեռացնել սննդային թաղանթը, կողքային մասերը դանակով հեռացնել, ընդհանուր շերտը երկու հավասար մասերի բաժանել ու թողնել սառելու:

Կրեմային պինդ զանգված կարելի է ստանալ սենյակային ջերմաստիճանի բերված ու լավ հարված կարագի և մեկ տուփ խտացրած կաթի միախառնումից:

Կրեմային մասսայով նախ միավորել արդեն բավականաչափ սառած շերտերը, ապա պատել ընդհանուր մակերեսը նախ կրեմով, ապա տորթի շերտերից հեռացված կողքերի փշրանքներով:

Տորթը պատել ընդեղենի պարունակող շոկոլադային լուծույթով, որը նախօրոք պետք է հալեցնել տաք կաթի մեջ:

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Տան պայմաններում պատրաստվող հրաշալի տորթ, որն այնքան հեշտ է պատրաստել
error: Content is protected !!