Կապուչինո խմելու համար հաճախ ստիպված ենք լինում այցելել այս կամ այլ վայր, ծանոթ կամ անծանոթ սրճարան: Մինչդեռ հնարավոր է Կապուչինո վայելել առանց տնից դուրս գալու: Այն կարելի է ստանալ տնային պայմաններում՝ պարզապես տիրապետելով հետևյալ տեխնոլոգիաներին:
Առանձնապես շատ բաղադրիչներ հարկավոր չեն: Բավարար է սուրճն ու շաքարը:
Սենյակային ջերմաստիճանի հասցված կես բաժակ ջրի մեջ լուծել կես բաժակ շաքարն ու 2 ճաշի գդալ լուծվող սուրճը: Լուծելուց հետո հարկ է սովորական խմորեղենի համար նախատեսված հարիչով մի հիմգ րոպե անընդմեջ հարել մասսան՝ հասցնելով թանձրության աստիճանի:
Արդեն թանձր զանգվածից վերցնել ըստ նախասիրության մի որոշակի մաս, տեղավորել համապատասխան բաժակի մեջ, որի մեջ էլ կարելի է լցնել տաք կաթ: Կաթի և թանձր սրճային զանգվածի հարաբերակցության ընտրությունը թողնվում է ըմպողի նախասիրությանը:
Այսքանից հետո կարելի է վայելել ըմպելիքը: