Վրացական չախոբիլի. համեղ բաղադրատոմս, որ կգոհացնի բոլորին

Առաջարկում ենք պատրաստել Չախոբիլի վրացական եղանակով: Այն մի փոքր տարբերվում է Չախոբիլիի մեր իմացած ավանդական եղանակից, բայց շատ համեղ է ու արագ է ստացվում:

Այսպես՝ հարկ է վերցնել մեկ կիլոգրամ հավը, խնամքով մասնատել:

Աղել, համեմել: Ըստ նախասիրության՝ կարելի է մաշկազերծել, կարելի է նաև թողնել այդպես:

4-5 գլուխ սոխը ևս մասնատել: 4 միջին չափի պոմիդորները եռման ջրի միջոցով կեղևազրկել, ապա նաև կտրատել:

Առանձնացնել համեմի և մաղադանոսի կանաչ թերթիկներն ու կտրտել: Դրան ավելացնել կտրտած սխտորը:

Նախևառաջ բուսայուղի մեջ երկկողմանի տապակել հավի կտորները:

Ըստ հերթականության ավելացնել սոխը, մանր սև բիբարը, պոմիդորը: Թույլ կրակի ներքո պոմիդորը կձգի իր հեղուկային մասը, շարունակել եփել, հետո հավելել երեք ճաշի գդալ տկեմալիի սոուս:

Ամենավերջում հավելել սխտորի և կանաչու խառնուրդը, փակել թավայն կափարիչով, որից հետո արդեն կարելի է անջատել կրակը:

Միջին հաշվով հավը պատրաստ է լինում մոտ երեսուն-քառասուն րոպեի ընթացքում:

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Վրացական չախոբիլի. համեղ բաղադրատոմս, որ կգոհացնի բոլորին
error: Content is protected !!