Սոուս արևելյան խոհանոցի սիրահարների համար

Երբ սեղանին բազմապիսի տաք ուտեստներ կան ապա դրանց կողքին անպայման դրված է լինում որևէ սոուս։ Այսօրվա մեր սոուսը արևելյան խոհանոցից է։Այս սոուսը նախընտրում են այն մարդիկ, որոնք համեմունքների սիրահար են, քանի որ այն իրմ մեջ պարունակում է տարբեր տեսակի թե՜ կծու, թե՜ քաղցր համեմունքներ։

Անհրաժեշտ բաղադրամասերը՝

Մայոնեզ`    250 գ․
Կեֆիր՝         200 գ․
Թթվասեր`  200 գ․
Սխտոր՝       3-4 կտոր
Կարրի՝        1 թ․գ
Խմելի-սունելի՝    1/2 թ․ գ
Քաղցր պղպեղ՝   1/2 թ․գ

Պատրաստման եղանակը՝  այսպիսով, խառնել մայոնեզը, կեֆիրը և թթվասերը: Խորհուրդ ենք  տալիս օգտագործել միջին յուղայնության կաթնամթերքներ։Ապա ավելացնել ճզմած սխտորը,  կարող եք օգտագործել նաև սխտորի փոշին և մնացած համեմունքները՝ կարրին, խմելի-սունելին և քաղցր պղպեղը, այս ամենը լավ խառնում ենք և 2-3 ժամ սառնարանում թողնելուց հետո սոուսը պատրաստ է որևէ տաք ուտեստի հետ  մատուցմանը։Այս սոուսը շատ են օգտագործում տապակած մսի և կարտոֆիլի հետ։

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Սոուս արևելյան խոհանոցի սիրահարների համար
error: Content is protected !!