Սնկով ջեռեփուկ, որի համը մոռանալ չեք կարողանա

Սնկի և ձվի խառնուրդով հայտնի ուտեստներ կան: Ստորև ներկայացնում ենք նոր գաղափար, որը թե՛ համային առումով, թե՛ արտաքին տեսքով խիստ տարբերվում է մյուս բաղադրատոմսերից: Սա հետաքրքիր նորարարություն է խոհանոցում, որը կազարմացնի նաև հենց ձեզ:

Ձիթայուղի մեջ տապակել շամպինյոն սունկը: Հավելել կիսալուսնաձև կտրտած սոխ, 5-6 հավկիթի դեղնուցը հարել, հավելել սերուցքային կրեմ, աղ, պղպեղ: Խառնելով բերել միատարր վիճակի:

Առանձնացված սպիտակուցները հարել: Խառնել մինչև վերածվի սպիտակ, փրփրած մասսայի: Համեմել աղ, պղպեղով: Սպիտակ զանգվածի վրա լցնել 200 գրամի չափ պաքսիմատ:

Իրար խառնել տապակած սունկը, ձվի և սերուցքի խառնուրդը, ինչպես նաև պաքսիմատի և սպիտակուցի խառնուրդը: Լավ հարել:

Ջեռոցի թավան նախապես պատել կարագով և պաքսիմատով: Լցնել արդեն պատրաստի խառնածին զանգվածը: Հարթեցնել հորիզոնական դիրքով, վրան վրձինով քսել թթվասեր, մայոնեզ կամ սերուցք: Դրա վրա էլ քսել հարած հավկիթ: Ստացված զանգվածը տեղափոխել ջեռոց 35 րոպեով:

Ստացված թե արտաքին, թե համային արդյունքը ձեզ անակնկալի կբերի, իսկ մտերիմներին կհիացնի:

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Սնկով ջեռեփուկ, որի համը մոռանալ չեք կարողանա
error: Content is protected !!