Սալորաչրով հրաշալի տորթի տարբերակ է առաջարկվում, որի համար պետք է.
Հավկիթի դեղնուցային զանգվածը հարել՝ տաք ջուր ավելացնելով: Հետո շաքարով հասցնել կրկնակի ծավալի ու բաց գույնի: Մշակել սպիտակուցային զանգվածը՝ աղով հարելով: Երկու փրփրած մասսաները զգուշորեն միավորել, վրան լցնել մաղած ալյուր ու կակաո: Թխել: Սառելուց հետո այն բաժանելու ենք երեք շերտի:
Կրեմի համար սառեցված սերուցքը հարելով թանձրացնել, հետո ավելացնել խտացրած կաթի ու հալեցված ժելատինի խառնուրդը: Սա համասեռության բերելուց հետո հարստացնել կտրտած սալորաչրի, քերած շոկոլադի և մանրատած ընկույզի որոշակի չափաբաժնով:
Շերտերը կրեմապատելուց առաջ հագեցնել ռոմի և բալի հյութի միախառնուրդից ստացված օշարակով: Շերտերն առատորեն կրեմապատելուց հետո փոխադրել սառելու:
Հետո կարագի և քերած շոկոլադի գոլացումից ստացված շոկոլադային մածուկը համաչափորեն տարածել տորթի մակերեսով մեկ, ապա որոշակի ձևավորում տալ մանրատած ընկույզի փշրանքներով ու սալորաչրով: