Պարզ բաղադրատոմսով պատրաստվող այս հացի համից ուղղակի չեք կշտանա

Մենք որոշել ենք ներկայացնել ձեզ տնական հացի պարզ բաղադրատոմս, որը պարունակում է շատ հասարակ բաղադրիչներ և ընդամենը մի քանի ժամ անց դուք կունենաք ախորժելի համով անուշաբույր հաց:

Բաղադրիչները

  • Ջուր-0,5 լ
  • Շաքարավազ-1 ճ/գ
  • Արևածաղկի ձեթ-2 ճ/գ
  • Խմորիչ-50 գր.
  • Աղ-1 թ/գ
  • Ալյուր-6-7 բաժակ

Պատրաստումը

  1. Սկզբից պատրաստեք թթխմորը. խմորիչի վրա լցրեք 100 մլ ջուր և խառնեք: Թողեք մնա 15-20 րոպե:
  2. Լցրեք թթխմորը մեծ ամանի մեջ, ավելացրեք արևածաղկի ձեթը, շաքարավազը, աղը, ալյուրը և մնացած ջուրը և լավ խառնեք:
  3. Այնուհետև լցրեք այն բուսական յուղով պատված կաթսայի մեջ և ծածկեք կափարիչով: Թողեք այդպես 20 րոպե, ապադրեք սառնարանում 1 ժամ:
  4. Հանեք սառնարանից խմորը լցրեք ձևամանի մեջ և հացի ձև տվեք:
  5. Եփեք 180 աստիճան տաքացրած ջեռոցում՝ մոտ մեկ ժամ:
  6. Պատրաստի հացի վրա կարող եք մի փոքր ձեթ քսել խոզանակի միջոցով:

Բարի ախորժակ

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Հայ Ինֆո

 

Оцените статью
Պարզ բաղադրատոմսով պատրաստվող այս հացի համից ուղղակի չեք կշտանա
Ուղիղ եթերում հայերեն լեզվով ռուս տղան սիրած աղջկան սիրո խոստովանություն արեց․(միշտ կա հնարավորություն)
error: Content is protected !!