Պատրաստում ենք տորթ «Նապալեոն»՝ առանց ջեռոցում թխելու, ընդամենը 20 րոպեում

Տորթ սարքելու պարզագույն տարբերակ ենք առաջարկում, որը բաղադրիչների սակավության, անհավանական արդյունքի ու պատրաստման եղանակի հեշտության շնորհիվ անկասկած կհավանեք:

Մի քիչ շաքարի ու ալյուրի հետ հավկիթները հարել, պարբերաբար ավելացնել տաքացրած, բայց եռման աստիճանի չհասցրած կաթը: Ամբողջական զանգվածը փոխադրել կրակի վրա, խառնելով եփել մինչ պնդանալը: Տաք մասսային կարագ ավելացնել, խառնել, տարրայի բերանը ցելաֆոնապատել, սառեցնել:

Վերցնում ենք շերտավոր, խրթխրթան, սրտաձև թխվածքաբլիթներ (պեչենիներ):

Կլորավում ֆորմայի հատակը ցելաֆոնապատել, հատակին պեչենի շարել, տարածել կրեմը, ապա վրան դասավորել էլի պեչենիներ: Շարունակել մինչ երկու բաղադրիչների սպառվելը:

Մի քանի պեչենի մանրացնել փոշիանալու աստիճան: Փոշին տարածել տորթի զանգվածի մակերևույթին:

Փոխադրել սառնարան մինչ բավականաչափ սառելը: Այս ընթացքում բաղադրիչները միաձուլվում են, ներդաշնակվում:

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Պատրաստում ենք տորթ «Նապալեոն»՝ առանց ջեռոցում թխելու, ընդամենը 20 րոպեում
error: Content is protected !!