Պատրաստում ենք համեղ և օգտակար Վինեգրեդ

Վինեգրեդի համային հատկանիշը տարբերվում է նախ և առաջ կաղամբի որակի և համի շնորհիվ: Համային մյուս գաղտնիքը կարմիր բազուկի մեջ է. այն եփելուց առաջ հարկ է լավ լվանալ, կեղևը հանել, ջրին մի քիչ շաքար լցնել և խաշել:

Հատուկ ձևավոր կտրտած թթու դրած կաղմաբը, կտրտած գլուխ սոխը, ապա նաև՝ կանաչ սոխը, մարինածված, եփած գարոխը, լոբին, կտրտած խաշած գազարը, թթու դրած, կտրտած վարունգը, կարմիր բազուկը, տարատեսակ կանաչին միավորել, խառնել իրար, աղել, համեմել:

Եթե ցանկանում եք, որ Վինեգրեդն իր թարմությունը պահպանի երկար, ապա պետք է խաշած կարտոֆիլն առանձին կտրտել, տոպրակի մեջ դնել և պահել սառնարանում և միայն Վինեգրեդի մատուցման ժամանակ ավելացնել դրա վրա: Հակառակ դեպքում Վինեգրեդը իր թարմությունը կպահպանի միայն մեկ օր:

Երբ Վինեգրեդի բոլոր բաղադրամասերը արդեն կտրտած, պատրաստ և իրար խառնած է, կարելի է ավելացնել բուսայուղ և մանանեխի մածուկ ըստ քիմքի նախընտրության:

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Պատրաստում ենք համեղ և օգտակար Վինեգրեդ
error: Content is protected !!