Պատրաստում ենք «Թաբուլե». արագ և անչափ համեղ աղցանի շատ հարմար տարբերակ

Թաբուլեն անչափ համեղ աղցան է, որը չունի մսային բաղադրություն, ուստիև այն հարմար է հատկապես պասային շրջանում գտնվող անձանց ճաշացանկ ներառելու համար: Բացի այս, Թաբուլեն ամենահարմարն է բուսակեր անձանց համար:

Նախօրոք լվանալ և գոլ ջրի մեջ տասը-տասնհինգ րոպե թողել բլղուրը: Ջուրը շատ չպետք է լինի. մեկ բաժակ ու կես ջուրը լիովին բավարար է: Նշված ժամանակը լրանալուն պես ջուրը քամել, փոխադրել ավելի մեծ տարրայի մեջ:

Մանրատել լոլիկը, փոխադրել բլղուրի տարրայի մեջ: Այստեղ փոխադրել նաև մանրատած կանաչ սոխը, ինչպես նաև մյուս բոլոր վերը նշված բաղադրիչները: Կտորները միաչափ պետք է լինեն: Չմոռանալ համեմել, աղել:

Այս ամենին ավելացնել կես հատ ճզմած կիտրոնի հյութ: Ցանկալի է որպես յուղային հավելում ավելացնել եգիպտացորենի յուղը:

Աղցանը ափսեի մեջ փոխադրել հարկավոր է որոշակի սկզբունքով: Այսպես՝ նախ ափսեի մեջ դասավորել կտրտած հազարը, որի վրա տեղափոխել բլղուրային խառնուրդը:

Այդ ամենից հետո աղցանին կարելի է լիմոնով ձևավորում տալ:

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Պատրաստում ենք «Թաբուլե». արագ և անչափ համեղ աղցանի շատ հարմար տարբերակ
error: Content is protected !!