Պատրաստում ենք աղցան «Կեսար». Այս բաղադրատոմսով պատրաստված աղցանը շատ շքեղ և ախորժելի տեսք է ունենում

Պատրաստում ենք աղցան «Կեսար».Այս բաղադրատոմսով պատրաստված աղցանը շատ շքեղ և ախորժելի տեսք է ունենում.

Անհրաժեշտ է

Աղցանի տերևներ- 5 հատ

Հավի կրծքամիս- 400գր.

Ձու-2 հատ

Սխտոր-1 պճեղ

Լոլիկ- 1 հատ

Պանիր-200գր.

Չորահաց- 200գր.

Մայոնեզ

Կիտրոնահյութ-1 ճ/գ

Ձիթայուղ- 50գր.

Աղ, սև պղպեղ՝ ըստ ճաշակի

Քաղցր մանանեխ- 2թ/գ

Խորանարդաձև կտրտել հացի կտորները և դնել ջեռոց, մինչև վարդագունի: Այնուհետև ձվերը և հավի միսը խաշել, թողնել սառչի: Սառչելուց հետո հավի միսը խորանարդաձև կտրտել և տապակել: Սխտորը ճզմել, լցնել ամանի մեջ: Լվանալ աղցանի տերևները,կտրտել և լցնել սխտորով ամանի մեջ: Ավելացնել տապակած կրծքամսի խորանարդիկները:

Պատրաստել սոուսը:

վերցրեք 2 ձվի դեղնուց և հարեք մանանեխի հետ, ավելացրեք կիտրոնահյութ, աղ, սև պղպեղ, լավ հարեք և ավելացրեք 50 գր. ձիթայուղ:

Սոուսը լցնել սխտորով ափսեի մեջ, ավելացնել մայոնեզը և խառնել զանգվածը: Այնուհետև լցնել մատուցելու համար նախատեսված ափսեի մեջ, վրան կտրտել լոլիկը, ապա չորահացը, իսկ վերջում վրան քերել պանիրը: Մատուցել, իսկ համտեսելուց անմիջապես առաջ միայն խառնել, որպեսզի չորահացը չհասցնի փափկել:

Բարի ախորժակ:

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Hayinfo.net

Оцените статью
Պատրաստում ենք աղցան «Կեսար». Այս բաղադրատոմսով պատրաստված աղցանը շատ շքեղ և ախորժելի տեսք է ունենում
Մարտի 10-ին՝ Ներման կրակիին կինը 3 բան պետք է անի
error: Content is protected !!