Պատրաստեք տնական համեղ շոկոլադ ինքներդ․ամենակարևորը շատ հեշտ է և մատչելի

Իսկ դուք գիտե՞ք, որ տնական շոկոլադը ավելի համեղ է, օգտակար, էժան քան խանութից գնածը։ Այն պատրաստելու համար պետք չէ մեծ ջանքեր գործադրել։ Համոզված ենք, որ ձեզ դուր կգա այս բաղադրատոմսով պատրաստված շոկոլադը։ Անպայման փորձեք։

Բաղադրիչներ՝

Կակաոյի փոշի— 5 ճաշի գդալ,
Շաքար— 6 կամ 8 ճաշի գդալ,
Կարագ— 50 գրամ,
Կաթ — 5 ճաշի գդալ,
Ցորենի ալյուր — մեկ թեյի գդալ,
Հունական ընկույզ — ըստ ճաշակի և ցանկության։ Նույնիսկ կարող եք չօգտագործել։
Վանիլային շաքար — մեկ քառորդ թեյի գդալ։

Պատրաստումը՝

Ոչ այդքան մեծ, բայց խորը կաթսայի մեջ լցրեք 1 ճաշի գդալ կաթ, ավելացրեք կակաոյի փոշի, շաքար։ Բոլորը լավ խառնեք։ Իսկ հետո լցրեք մնացած կաթը։

Դրեք կաթսան գազօջախի միջին կրակի վրա, սպասեք մինչև այն եռա։ Ընթացքում անընդհատ խառնեք այն, քանի որ, եթե չխառնեք, ապա խառնուրդը կարող է այրվել։

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Պատրաստեք տնական համեղ շոկոլադ ինքներդ․ամենակարևորը շատ հեշտ է և մատչելի
error: Content is protected !!