Պատրաստեք սոխը այս բաղադրատոմսով 15 րոպեում․ Այս անհավանական և տարբերվող համը ձեզ կզարմացնի

Արդեն շատ մոտ են հանգստյան օրերը և ընդամենը մի քանի օրից մարդիկ կգնան արձակուրդ, վայելելու իրենց հանգիստը։ Լինելով բնության գրկում, կամ հանգստի մեջ բոլորն են սիրում իրենց ձեռքով ուտեստներ պատրաստել (հատկապես խորոված)։ Եվ իմանալով այս բաղադրատոմսի մասին դուք հաստատ չեք փոշմանի, քանի որ նոր համ կտաք արդեն սովորական դարձած ուտելոիքներին։ Այսօր ձեզ ենք ուզում ներկայացնել մի բաղադրատոմս, որը կօգնի յուրահատուկ ձևով եփել սոխը։ Չէ որ հենց սոխն է շատ ուտեստների անմահական համ փոխանցում։

Ձեզ հարկավոր է (2 մարդու համար)

0,5 կգ սթեյք,
աղ և պղպեղ,
4 սոխ,
մեկ պտղունց քերած պանիր,
100 գրամ բեկոն, կտրատած և տապակած։

Պատրաստման ընթացքը

Սկզբից սթեյքի վրա ավելացրեք աղ և պղպեղ։ Կտրեք մաքրած սոխը խաչաձև, սակայն ոչ մինչև վերջ։

Դրեք սոխը և սթեյքը գրիլի վրա։ Կա այլընտրաքային տարբերակ։ Դուք կարող եք պատրաստել այն ջեռոցում 180 ° С-ի տակ։ Հիշեք, սթեյքի պատրաստման համար ավելի քիչ ժամանակ է պահանջվում, քան սոխինը։ Երբ սոխը բացվի, լցրեք մեջը պանիր, բեկոն և թողեք ջեռոցում ևս մի քանի րոպե։ Այնուհետև հանեք ջեռոցից և մատուցեք։

Այս բաղադրատոմսի մեջ ժամանակի մեծ մասը խլում է ջեռոցում գտնվելու պահը, որի ընթացքում դուք կարող եք հանգստանալ և վայելել ուտեստի համեղ բույրը։

Նյութը հրապարակման պատրաստեց՝ ԻՆՖՈ ՀԱՅ

 

 

 

 

 

 

Оцените статью
Պատրաստեք սոխը այս բաղադրատոմսով 15 րոպեում․ Այս անհավանական և տարբերվող համը ձեզ կզարմացնի
Կոտլետներ, որոնք կարելի է  պատրաստել ամռանը
error: Content is protected !!