Պատրաստելը` հեշտ, համը՝ անկրկնելի․ Ռուլետ բանանով

Բանանը պարունակում է նյութեր, որոնք օգնում են լիցքաթափվել, լավացնել տրամադրությունը և երջանիկ զգալ:

Այդ միրգը նաև էներգիայի մեծ պահուստ ունի:

Օրինակ՝ ուտելով երկու բանան՝ դու կստանաս էներգիա, որը կբավականացնի մեկ ու կես ժամ ակտիվ աշխատելուն:

Բաղադրիչներ

  • 4 ձու
  • կես բաժակ շաքարավազ
  • վանիլին՝ ըստ համի
  • կես բաժակ ալյուր
  • 2 թեյի գդալ սերուցքային կարագ
  • 2 թեյի գդալ մեղր
  • քառորդ բաժակ հարած սերուցք
  • 1 բանան
  • չորացրած մրգեր, հատապտուղներ, քերած շոկոլադ՝ ըստ ցանկության

Պատրաստման եղանակը

Հարել ձուն և շաքարավազը, մինչև դառնա միատարր զանգված։

Հետո քիչ-քիչ ավելացնել ալյուր՝ այդ ընթացքում խմորը հարելով։

Հետո ավելացնել սերուցքային կարագը և մեղրը: Անհրաժեշտ է անընդհատ հարել, քանի որ խմորը պետք է միատարր լինի։

Տաքացնել վառարանը մինչ 180 աստիճան: Թավայի վրա կարագ քսել և խմորը լցնել։

Պետք չէ երկար թխվի՝ 10-15 րոպե: Խմորը պետք է մի փոքր կարմրի, բայց չի կարելի, որ այն շատ կարմրի և չորանա։

Թողնել մի փոքր սառչի խմորը և վրան քսել հարած սերուցքը: Խմորի վրա շարել կտրատած բանանը և ամուր փաթաթել այն։

Ռուլետի վրա ցանել շաքարի փոշի։

Ռուլետը պատրաստ է: Ցանկության դեպքում կարելի է զարդարել չորացրած մրգերով, քերած շոկոլադով, ինչպես նաև հատապտուղներով:

Ամեն ձևով սա ֆանտաստիկ համեղ և, միևնույն ժամանակ, հասարակ դեսերտ է:

Աղբյուր

 

 

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Պատրաստելը` հեշտ, համը՝ անկրկնելի․ Ռուլետ բանանով
error: Content is protected !!