Շքեղ տորթ՝ առանց եփելու. հրաշալի համ ու ապշեցնող արդյունք

Տորթը քիչ ժամանակատար է և հեշտ ստացվող:

Քիչ տաք ջրի մեջ լուծել շաքարը, սառեցնել:Ալյուրը, կաթի փոշին ու կակաոն միավորել, չոր խառնուրդին ավելացնել սերուցքային կարագը: Մի փոքր խառնելուց հետո ավելացնել ջրային քաղցր, սառը լուծութը՝ պարբերաբար խառնելով:

Սառը թանձրուկի մի մասը տարածել ցելաֆոնատապ տարրայի հատակին: Սրա վրա դասավորել սովորական թխվածքաբլիթներ: Սրա վրա կրկին տարածել թանձր մասսան: Ցանկալի է, որ թխվածքաբլիթները լինեն շոկոլադային: Այդ դեպքում տորթի համը կհիշեցնի տրյուֆելի համը:

Գործողությունը կրկնել այնքան, մինչև վերջանան և՛ բլիթները, և՛ կրեմային թանձր զանգվածը:

Ցելաֆոնի մնացած մասով ծածկել զանգվածը, փոխադրել սառնարան: Հանելուց հետո շրջել, զարդարել ըստ ցանկության և ճաշակի: Կարելի է ձևավորելիս օգտագործել քերած շոկոլադ:

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Շքեղ տորթ՝ առանց եփելու. հրաշալի համ ու ապշեցնող արդյունք
error: Content is protected !!