Շքեղ աղցան «Ցեզար»՝ հատուկ սուսով

Հազարի տերևներ — 1 կապ

Հավի կրծքամիս — 300 գր․

Հաց — կես բուխանակա կամ բատոն

Լոլիկ — 1 հատ

Պանիր Պարմեզան — 50 գր․

Համեմունքային բաղադրիչներ՝ սխտորի փոշի, համեմի սերմ, չաման, պղպեղներ, չոր աջիկա:

Հավի փափկամիստ նախապես շոգեխաշել, սառեցնել, մասնատել միջին մեծության քառակուսի կտորներով: Աղել, համեմել:

Փափկամիսը խրթխրթան դառնալու աստիճան տապակել:

Չորահացի ընտրության հարցին կարելի է երկակի լուծում տալ. կարող եք օգտագործել նախապես մշակված, չորացրած բատոնհաց, կամ էլ ինքնուրույն ստանալ այն: Բատոն հացը մանրատել այնպես, որ կտորները լինեն հավի փափկամսի կտորների չափ: Կրկին աղել, համեմել, տապակել:

Մինչ բաղադրիչները կտապակվեն ու կսառչեն, կարելի է նախաձեռնել սուսի պատրաստումը: Ընդամենը պետք է իրար միավորել ներքոբերյալ բաղադրիչներն ու լավ խառնել: Բնականաբար սոուսը կարելի է ըստ նախընտրության փոխարինել մայոնեզով:

Սոուս

Հավկիթի դեղնուց — 1 հատ

Սխտոր — 1 կտոր

Ձիթայուղ

Մանանեխ — 1 թ․ գդ․

Մայոնեզ — 1 թ․ գդ․

Կիտրոն — 1 հատ

Ծովի աղ՝ ըստ նախընտրության:

Միավերել պատրաստի բաղդրիչները:

Գործընթացը անել ըստ հերթականության՝ հաշվի առնելով, որ պատրաստի վիճակում Ցեզարը հետո չենք խառնելու:

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Շքեղ աղցան «Ցեզար»՝ հատուկ սուսով
error: Content is protected !!