Շվեդական կոլոլակ սերուցքային սոուսով և քաղցր ջեմով. աներևակայելի համեղ համադրություն

Կոլոլակի այս տարբերակը հայտնի է որպես շվեդական: Այն շատ համեղ է, իսկ դրա հետ մատուցվող սերուցքային սուոսի և մրգային ջեմի շնորհիվ ուղղակի աներևակայելի համ է ստանում:

Սա հատկապես երեխաների սիրելի ուտեստն է, տարածված է իր հրաշալի համի և հյութեղության համար, իսկ պատրաստելն ամենևին էլ դժվար չէ:

Նախ խաշում ենք երկու կարտոֆիլ և վերածում պյուրեի:

Երկու բատոն հացի կտորներից հեռացնում ենք կողքերի չոր մասը՝ թողնելով փափուկ միջուկը: Այն ցողում ենք կաթով և ժամանակավորապես թողնում մի կողմի վրա:

Սոխը մանրատում և սոխարած ենք անում բուսայուղի մեջ:

Իրար ենք խառնում հավասար քանակության և՛ տավարի, և՛ խոզի աղացած միս, իսկ այս խառնուրդի վրա ավելացնում ենք նախօրոք արված սոխարածը: Այս խառնուրդին էլ ավելացնում ենք փափկած բատոնը, մի քիչ սխտոր, հավկիթ, ալյուր, համեմունք:

Այս զանգվածին ավելացնում ենք նախապես պատրաստած կարտոֆիլի պյուրեն: Փոխադրել սառնարան:

Խառնելով պատրաստել կլորակներ: Դրանք նախ տապակել բուսայուղի մեջ, հետո փոխադրել ջեռոց:

Սոուսի համար իրար խառնել հետևյալ բաղադրիչները և եփել:

Սուսից բացի մատուցելու հրաշալի տարբերակ է նաև այն ցանկացած քաղցրահամ ջեմով զուգակցելը:

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Շվեդական կոլոլակ սերուցքային սոուսով և քաղցր ջեմով. աներևակայելի համեղ համադրություն
error: Content is protected !!