Շոկոլադե կրեմ-լիկյոր՝ անուշահամ ալկոհոլային խմիչք

Պատրաստենք շոկոլադե կրեմ-լիկյոր: Այս բաղադրատոմսով դուք շատ հեշտ և արագ կկարողանաք պատրաստել այս անչափ համեղ ալկոհոլային խմիչքը:

Անհրաժեշտ բաղադրիչները՝

օղի — 200 մլ

մինչև 20% յուղ. սերուցք — 80 մլ

կակաո — 50 գրամ

վանիլային շաքար — 1/4 թեյի գդալ

կաթ — 250 մլ

շաքարավազ — 250 գրամ

(ավելի ճիշտ կլինի օգտագործել շագանակագույն շաքարավազ)

Պատրաստման եղանակ՝

Կաթն ու սերուցքը կաթսայի մեջ խառնել: Ավելացնել վանիլային շաքարի կեսը, կակաո, շաքարավազ և անընդհատ խառնել, որպեսզի գնդեր չլինեն։ Զանգվածը հասցնել եռման աստիճանի, հետո կրակի տակը ցածրացնել և անընդհատ խառնելով 25 րոպե եփել։

25 րոպե հետո վերցնել կրակից և թողնել սառչի։ Սառչելուց հետո այն մաղով անցկացնել։

Անընդհատ խառնելով աստիճանաբար լցնել օղին։ Ավելացնել նաև մնացած վանիլային շաքաը ու խառնել մինչև համասեռ զանգված ստացվի։

Պատրաստի լիկյորը լցնել ապակյա շշի մեջ, պահել սառնարանում։

Մատուցելիս հանել սառնարանից, լցնել բաժակների մեջ, զարդարել ըստ ցանկության:

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Շոկոլադե կրեմ-լիկյոր՝ անուշահամ ալկոհոլային խմիչք
error: Content is protected !!