Շոկոլադե կրեմով հրաշալի տորթ՝ առանց ջեռոցում թխելու

Տորթին առանձնահատուկ տեսք ու համ է տալիս շոկոլադային հրաշալի կրեմը:

33 տոկոսանոց կես լիտր սերուցքը քիչ տաքացնել, մեջը հալեցնել 200 գրամի չափ մուգ շոկոլադ, խառնելով բերել միասեռության աստիճանի: 1 ճաշի գդալ կակաո ավելացնել՝ առավել հրաշալի համ ստանալու համար:

Ստացված մասսան սառեցնել սառնարանում: Բավականաչափ սառելուց հետո այն հարել հարիչով նախ կամաց, ապա ամենաուժեղ արագության տակ: Երբ մասսան բավականաչափ թանձրանա և ծավալը մեծանա, արդեն կարելի է օգտագործել:

Վերցնել համապատասխան տարրա: Պատել սննդային ցելաֆոնով, տարրայի հատակը առատորեն պատել կրեմային խառնուրդով: Կրեմի վրա շարել ընտրված թխվածքաբլիթները: Շարված թխվածքաբլիթների վրա կրկին առատ կրեմային շերտ ավելացնել, հարթեցնել: Հետո նորից շարել թխվածքաբլիթները: Այսպես շարունակել մինչ մթերքների ավարտվելը:

Տարայի ցելաֆոնով ծածկել ամբողջ տորթային զանգվածը՝ փոխադրելով սառնարան սառելու: Մի քանի ժամ անց զանգվածը հետ բերել, կաղապարից հանել հակառակ կողմից: Վերջնական տեսքի բերել նախ կրեմային խառնուրդով հարթեցնելով, ապա նաև ընդհանուր մակերեսի վրա կակաոյի փոշի մաղելով:

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Շոկոլադե կրեմով հրաշալի տորթ՝ առանց ջեռոցում թխելու
error: Content is protected !!