Շոկոլադե կեքս` համեղ և արագ պատրաստվող թխվածք

Այսօր պատրաստենք շատ համեղ և պարզ բաղադրատոմսով շոկոլադե կեքս:

Անհրաժեշտ բաղադրիչները՝

կարագ — 150 գրամ
դառը շոկոլադ — 100 գրամ
ջուր — 250 մլ
կակաո — 30 գրամ
ձու — 3 հատ
շաքարավազ — 200 գրամ
աղ — մեկ պտղունց
փխրեցուցիչ — 1 ճաշի գդալ
վանիլային շաքար — 0,5 թեյի գդալ
ալյուր — 300 գրամ

Պատրաստման եղանակը՝

Շոկոլադը մանրացնել և փափկած կարագին ավելացնել: Հետո ավելացնել եռացրած ջուրը և թողնել 5 րոպե, որպեսզի շոկոլադը և կարագը հալչեն։

Ստացված խառնուրդը հարել, պետք է ստացվի միասեռ զանգված: Ավելացնել շաքարավազը, կակաոն, վանիլային շաքարը: Հարել, այնուհետև հատ-հատ ավելացնել ձուն, ամեն մեկից հետո լավ հարել:

Այս զանգվածից 1 բաժակ պահել կեքսը զարդարելու համար։

Մնացածին ավելացնել փխրեցուցիչը, մաղով անցկացրած ալյուրը, աղը՝ շարունակել հարել։

Շոկոլադե զանգվածը լցնել կարագապատ ձևամանի մեջ:

Թխել 40 րոպե 180 աստիճան տաքացրած ջեռոցում։ Թխվելուց հետո անմիջապես հանել ձևամանից։

Առանձնացրած շոկոլադե զանգվածը լցնել կեքսի վրա, թողնել որ մի փոքր հանգստանա:

 

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Շոկոլադե կեքս` համեղ և արագ պատրաստվող թխվածք
error: Content is protected !!