Շոկոլադային հրաշալի տորթ՝ առանց ջեռոցում թխելու. հեշտ ու արագ տարբերակ

Պարզագույն տեխնոլոգիաներով պատրաստվող այս տորթը կբավարարի ձեր բոլոր պահանջներն ու քմահաճ քիմը կգոհացնի:

Նախ և առաջ կրեմային զանգված ստանալու համար հարկ է քամելկ թթվասերը: Քամած, հյութազրկված թթվասերին շաքար ու կարագ ավելացնելով համասեռության են հասցնում:

Նախապատրաստած թխվածքաբլիթները (պեչենի)՝ ցանկալի է շոկոլադային, հարկավոր է թաթախել լուծված քաղցր սուրճի լուծույթի հետ: Դա համային յուրահատկություն և լրացուցիչ փափկություն է տալիս թխվածքաբլիթներին:

Համապատասխան տարրա և կաղապար ընտրելով՝ սկսել դասավորել նախ պեչենիները, ապա՝ կրեմը համաչափ ու բավականին հաստ շերտով տարածել պեչենիների վրա:

Ընդհանուր առմամբ, այսպիսի չորս շերտը լիովին բավարար է շքեղ ու բարձր տորթ ստանալու համար:

Տորթի արտաքին մակերեսը ցանկալի է պատել գլազուրային կամ շոշոկադային լուծույթով: Այն բավականին առատ պետք է լինի: Այս ամենից հետո կարելի է փոխադրել սառնարան սառելու և բաղադրիչները ներծծվելու համար:

Оцените статью
Շոկոլադային հրաշալի տորթ՝ առանց ջեռոցում թխելու. հեշտ ու արագ տարբերակ
Միջոցառման ժամանակ Փաշինյանը վերցրել է գետնին ընկած աղբը (Տեսանյութ)
error: Content is protected !!