Շատ համեղ և փափուկ ռուլետ «Նուրբ»

Բաղադրիչներ՝

ձու – 6 հատ,

շաքարավազ – 1 բ

ալյուր – 1 բ,

սոդա – 1/4 թեյի գդալ

Կրեմ.

կարագ – 100 գր.,

սերուցքային պանիր (Hohland, Almette) – 180 գր,

շաքարի փոշի – 100 գր.,

վանիլ

Պարաստման եղանակը՝

Ձվի սպիտակուցներն առանձնացնել, հարել, մինչև ստացվի կայուն զանգված, տարան թեքելիս այն չպետ է հոսի:

Դեղնուցները հարել շաքարավազի հետ այնքան, որ զանգվածը բաց գույն ստանա, շաքարավազի հատիկները ձուլվեն և խառնվեն ձվի դեղնուցին:

Գդալ առ գդալ խառնել սպիտակուցն ու դեղնուցը:

Այնուհետև ավելացնել ալյուրը, ցանկալի է ևս մեկ անգամ ալյուրը մաղով անցկացնել, որպեսզի խմորն ավելի նուրբ ստացվի: Երբ զանգվածը համասեռ տեսքի գա (շատ խառնելու կարիք չկա, պիտի ստացվի թանձր, բայց ոչ պինդ խմոր), տեղափոխել տարայի մեջ, որը  նախապես ծածկել ենք յուղաթղթով:

Մակերեսը հարթացնել, թխել 170 աստիճան տաքացված ջեռոցում 30 րոպե:

Կրեմի համար կարագը պետք է լինի սենյակային ջերմաստիճանի, փափուկ:

Այն հինգ րոպե խառնելուց հետո ավելացնել շաքարի փոշին, խառնել: Ավելացնել սերուցքային պանիրը, խառնել ոչ շատ ինտենսիվ: Շատ երկար խառնելու դեպքում կրեմը կկորցնի որակը:

Ավելացնել վանիլ, մինչը խմորի սառչելը կրեմը թողնել սառնարանում:

Խմորը ջեռոցից հանելուց հետո դնել խոնավ մաքուր սրբիչի, կտորի վրա: Հավասար շերտով քսել կրեմը, ռուլետը փաթաթել:

Կարելի է զարդարել շոկոլադով, շաքարի փոշիով, մրգերով:

Բարի ախորժակ:

Նյութի աղբյուրը՝ xohanoc.am

 

 

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Շատ համեղ և փափուկ ռուլետ «Նուրբ»
error: Content is protected !!