Նոր, հրաշալի տորթի բաղադրատոմս. Շոկոլադե մոգություն

Տորթի պատրաստման տեխնոլոգիան իր պարզության շնորհիվ գրավում է շատերին:

Նախևառաջ պետք է շոկոլադի օշարակային լուծույթ պատրաստենք:

Այն կարող ենք ստանալ կակաոյի, շաքարի ու ջրի խառնուրդից: Խառնուրդը եռացնել 4 րոպեի չափ: Մի քիչ հովացնել: Կոտրատված մոտ մեկ կիլոգրամի չափ թխվածքաբլիթները բովված ընկույզի հետ խառնել: Մասսայի վրա քիչ-քիչ ցողելով լցնել շոկոլադե լուծույթը:

Խառնել ու լցնել օշարակը մինչ վերջանալը: Սա տարածել խոհանոցային հատուկ շրջանաձև կաղապարի մեջ: Հարկավոր է կաղապարի պատերը ցողել բուսայուղով: Համահարթելուց հետո թողնել մի որոշ ժամանակ՝ մինչ շոկոլադային լուծույթի ներծծվելը:

Մինչ տորթի բաղադրիչների ներդաշնակվելը պատրաստել շոկոլադային կրեմատիպ մածուկ, որով էլ կպատենք տորթի ընդհանուր մակերեսը:

Բովված ընկույզի հատիկներով տորթի մակերեսը ձևավորելուց հետո կարելի է համարել տորթի պատրաստումն ավարտված: Այն առանձնահատուկ գեղեցիկ տեքս ունի հատկապես կտրած վիճակում:

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Նոր, հրաշալի տորթի բաղադրատոմս. Շոկոլադե մոգություն
error: Content is protected !!