«Նապոլեոնի» ամենահին բաղադրատոմսը

Ամենահամեղ և ամենապարզ թխվածքներից մեկը. mirkrasoty.life-ը ներկայացրել է «Նապոլեոնի» ամենահին բաղադրատոմսը։

Խմորը պատրաստելու համար հարկավոր է

  • 200 գրամ կարագ
  • 2 ձու
  • 200 գրամ թթվասեր
  • 1 պտղունց աղ
  • կես թեյի գդալ սոդա, քացախ
  • 4 բաժակ ալյուր։

Կրեմը պատրաստելու համար հարկավոր է

  • 2-3 ճաշի գդալ ալյուր
  • 5 բաժակ շաքար
  • 0.5 լիտր կաթ
  • 250 գրամ յուղ։

Ինչպես պատրաստել

  • Սենյակային ջերմաստիճանի յուղին ավելացրեք ալյուրը, թթվասերը, ձուն, սոդան և աղը։
  • Խմորը բաժանեք 10-12 մասի։ 1 ժամ թողեք սառնարանում։
  • Բացեք խմորը, յուրաքանչյուր մասը թխեք գազօջախում։ Այն թխվում է մոտավորապես 8-10 րոպե։
  • Պատրաստեք կրեմը։ Խառնեք ալյուրն ու շաքարը, ավելացրեք եռացրած կաթը։ Լավ խառնեք, դրեք կրակին։ Երբ այն սառչի, ավելացրեք յուղը և խառնեք։
  • Ստացված կրեմը քսում ենք թխված շերտերին։
  • Թխվածքը մոտ 10 ժամ պետք է մնա սառնարանում։

Աղբյուր՝ 168.am

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

«Նապոլեոնի» ամենահին բաղադրատոմսը
error: Content is protected !!