Յուրօրինակ ու հրաշալի կարկանդակ պատրաստելու մատչելի ու հարմար եղանակ

Մատչելի և արագ պատրաստվող այս թխուկն իր համով կհիացնի շատերին: Հարկ է հետևել պարզագույն ցուցումների. ընդամենը միախառնել մթերքները և թխել միկրոալիքային վառարանում կամ ջեռոցում:

Մթերքների պարզ միավորումից ստացվում է ոչ շատ պինդ խմորային մասսա, որը համապատասխան տարրայի մեջ տեղավորելուց հետո կարելի է ավելի համեղացնել ու շքեղացնել որևէ հատապտղի օգնությամբ:

Տվյալ դեպքում մենք նախապատվությունը տալիս ենք ելակին, սակայն ըստ հարմարության և նախասիրության կարելի է ընտրել ցանկացած մրգային կամ հատապտղային տարբերակ:

Այսպիոսվ՝ ելակները համաչափորեն դասավորում ենք խմորային հարթ մասսայի վրա՝ փոխադրելով ջեռոց:

Ջեռոցը նախօրոք բերել 180 աստիճան ջերմության ու մեր խմորային զանգվածը թխել մոտ կես ժամի չափ:

Ժամանակի ավարտից հետո թխուկի մակերևույթը կարելի է շաքարի փոշով պատել: Համային հատկանիշներով կարկանդակն անպայման կգոհացնի ձեր սպասելիքները:

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Յուրօրինակ ու հրաշալի կարկանդակ պատրաստելու մատչելի ու հարմար եղանակ
error: Content is protected !!