Միսը ֆրանսիական ձևով. աննկարագրելի համեղ ու արագ պատրաստվող ուտեստ

Միսը ֆրանսիական եղանակով պատրաստելը շատ արագ է ստացվում: Այն հատկապես հարմար է ամանորյա հյուրասիրության համար, քանի որ իր համային հատկանիշներով միանգամայն ներդաշնակվում է ամանորյա տրամադրությանը:

Խոզի վզի միսն ամենահամեղն է, ուստի կօգտագործենք մսի հենց այդ հատվածը. մոտ երկու ժամ մարինացնել՝ տնական մայոնեզի, սոխի  և աղի մեջ թողնելով: Նման կերպով մարինացնել նաև կարտոֆիլը՝ նախօրոք շերտատելով: Աշխատել կարտոֆիլի շերտերը շատ բարակեցնել, որ այն եփվելուց հետո հյութեղ լինի:

Դատարկ տարրայի հատակին տարածել մսի հետ մարինացված սոխը: Այդ շերտի վրա տարածել ոչ մարինացված սոխ: Սա արվում է, որ սոխի տակի շերտը չվառվի:

Այս շերտի վրա դասավորել մարինացված կարտոֆիլը: Կարտոֆիլը համահարթեցնելուց հետո դրա վրա դասավորել միսը:

Սա էլ իր հերթին համահարթեցնել և թողնել մի երկու ժամի չափ, որ համերը ներդաշնակվեն, միաձուլվեն:

Հետո փոխադրել ձեռոց, եփել քառասուն-քառասունհինգ րոպեի չափ: Հանել, ցանել քերած հալվող պանիրը, կրկին փոխադրել ջեռոց ևս տասը րոպեով:

Պատրաստի մսային ուտեստը թողնել տասը րոպե, որ հովանա:

Оцените статью
Միսը ֆրանսիական ձևով. աննկարագրելի համեղ ու արագ պատրաստվող ուտեստ
Ըմպելիք, որը վերացնում է լյարդում կուտակված տոքսինները, մինչ դուք քնած եք
error: Content is protected !!