Մեղրով բիսկվիտային տորթ. հրաշալի համ ու պատրաստման հետաքրքիր տարբերակ

Տորթին առանձնահատուկ և հետաքրքիր համ է տալիս բաղադրության մեջ մտնող մեղրը:

Հարկավոր է նախ մեղրն ու սոդան հարել իրար հետ: Եթե մեղրը որակյալ է, ապա շուտով զանգվածը կսկսի փրփրել և սպիտակել:

Մեկ այլ տարրայի մեջ հարել հավկիթի սպիտակուցները նախ աղով, ապա շաքարով՝ մինչ բավականին փանձրանալը: Հավկիթի դեղնուցները խառնել մեղրասոդյին զանգվածին: Այս երկու զանգվածներն իրար միավորել զգուշորեն, ապա դրա վրա մաղել ալյուր, կրկին զգուշորեն խառնել՝ ուռուցիկ զանգվածը չնստեցնելով:

Ջեռոցում թխելուց հետո սառեցնել, ապա բաժանել երեք շերտերի:

Շերտերը պետք է միավորել կրեմով, իսկ կրեմը կարելի է ստանալ պարզապես 600 գրամ քամած թթվասերի և յոթ ճաշի գդալ շաքարի միավորումից: Մեջտեղի շերտին կրեմ քսելուց հետո կարելի է կրեմի վրա դասավորել բարակ շերտատած պահածոյացված դեղձ, որը տորթին յուրահատուկ մրգային համ է տալիս:

Ի վերջո տորթի ամբողջական տեսքը կարելի է ստանալ փխվածքաբլիթի փշրանքների և ելակի համադրությամբ արված ձևավորման արդյունքում:

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Մեղրով բիսկվիտային տորթ. հրաշալի համ ու պատրաստման հետաքրքիր տարբերակ
error: Content is protected !!