Մեղրով տորթի այս տարբերակը միանգամայն նորույթ է, նորվի մոտեցում շքեղ ու համեղ տորթ ստանալու համար:
Նախ հարելով սպիտակեցնում և կրկնակի ծավալի ենք հասցնում հավկիթն ու շաքարը:
Առանձին տարրայի մեջ միավորում ենք մեղրն ու սոդան, այս խառնուրդը հարելով ջերմության վրա՝ հասցնում ենք կարամելային երանգի:
Կարամելային երանգ ստացած մեղրային մասսան սառելուց հետո ավելացնում ենք սպիտակած հավկիթային խառնուրդի վրա՝ հսցնելով համասեռության: Սրա վրա էլ ձեթ ենք ավելացնում, ապա մի քանի փուլով՝ ալյուր:
Խմորն ամբողջապես պետք է թխել ջեռոցում մեկ տարրայի մեջ: Փխվելուց հետո խմորը ստացվում է մուգ երանգի, ծակոտկեներով հարուստ ընդհանուր շերտ, որն էլ հարկ է երեք շերտի բաժանել:
Կրեմի համար բավարար է միայն թանձր սերուցքը, որին կարելի է շաքար և ընդեղեն ավելացնել: Ընդեղեն կարելի է ավելացնել նաև տորթի մակերևույթը պատելու համար պատրաստած գլազուրային լուծույթին: