Ձմեռ Պապիկներ հացից ու ձվից. ամանորյա հրաշալի նախուտեստ. զարմացրո՛ւ հյուրերիդ քո երևակայությամբ

Ամանորյա սեղանին բացի ընդունված, ավանդկան ուտեստներից, այժմ բավականին արդիական է օրիգինալ, յուրօրինակ ուտեստներով հյուրերին զարմացնելը:

Մարդկային աչքը շուտ հոգնելու հատկություն ունի: Եվ եթե ցանկանում եք մշտապես զրամացնել ձեր հյուրերին, ապա շարունակ պետք է հետաքրքիր ուղիներ որոնել:

Առաջարկում ենք պատրաստել հացով ու հավկիթով Ձմեռ Պապիկներ, որոնք հրաշալի թեմատիկ տեսք կտան ձեր ամանորյա սեղանին՝ միաժամանակ պատմելով տանտիրուհու առանձնահատուկ երևակայության և էսթետիկ ճաշակի մասին:

Վերցնում ենք կլորավուն հացը, կտրում շեղակի շերտերով: Մայոնեզապատում ենք մակերեսը, հետո սկսում յուրահատուկ ձևով քայլ առ քայլ հավաքել Ձմեռ Պապիկին: Նախ դնում ենք կոտեմի տերևբեր, հետո դարձյալ շետերի բաժանած մարինացված վարունգը:

Վարունգի վրա դնում ենք շերտատած հավկիթը: Եռանկյունաձև կտրել քաղցրահամ կարմաիր բիբարը: Այն պետք է որպես գլխարկ ծառայի: Որպեսզի բիբարը կպչի հացին, բիբարի տակ մայոնեզ անել:

Հետո սև ձկնկիթով հավկիթի վրա աչքեր անել, տոպրակներից մեկի մեջ տոմատ, մյուսի մեջ մայոնեզ լցնել, տոմատով Ձմեռ Պապի քիթն անել, մայոնեզով՝ մորուքը:

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Ձմեռ Պապիկներ հացից ու ձվից. ամանորյա հրաշալի նախուտեստ. զարմացրո՛ւ հյուրերիդ քո երևակայությամբ
error: Content is protected !!