Հրաշալի տորթ «Ֆերերո Ռոշեր». համով կոնֆետներին շատ նման շքեղ տորթ

Այս տորթն իր համով շատ նման է համանուն կոնֆետներին, իսկ տեսքը շքեղ է ու տոնական: Պատրաստելիս առանձնահատուկ ոչինչ չի պահանջվում: Պետք է պարզապես հետևել հետևյալ պարզագույն տեխնոլոգիային:

Համապատասխան կաղապարը նախապատրաստելուց, յուղապատելուց հետո պատրաստել խմորային զանգվածը՝ խառնելով հետևյալ բաղադրիչները:

Չմոռանալ վերջում խմորային զանգվածին ավելացնել քիչ քանակությամբ օքսուս:

Մինչ հիմքը կթխվի ջեռոցում, պատրաստենք նախ միջուկային մասսան, ապա կրեմը:Լուծվող սուրճը լուծել տաք ջրի մեջ, ավելացնել լիկյոր: Առանձին տարրայի մեջ ջրով կամ կաթով հալեցնել սպիտակ շոկոլադը, մեկ այլ տարրայի մեջ էլ մանրացնել վաֆլին, ապա նաև՝ բովված ընկույզ, պնդուկ կամ այլ տեսակի ընդեղեն: Բոլորն իրար միավորել, տարածել սկուտեղի վրա:

Կրեմը երկբաղադրիչ է. բավական է միավորել հարած սերուցքն ու շոկոլադե մածուկը՝ Նուտելան:

Տորթի հիմքը բաժանել երեք մասի, շերտերը պատել նախ կրեմային զանգվածով, ապա՝ վաֆլու և ընդեղենի խառնուրդով: Վերջում շոկոլադե մածուկով ու Ֆերերո Ռոշեր կոնֆետներով զարդարել:

Մանրամասն՝ տեսանյութում:

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Հրաշալի տորթ «Ֆերերո Ռոշեր». համով կոնֆետներին շատ նման շքեղ տորթ
error: Content is protected !!