Հրաշալի տորթ «Ոսկե բանալի». մեր մանկության համը

Տորթն իր համով ձեզ մանկություն կտանի: Այն երկգույն հրաշալի խմորեղեն է, որ կարելի է ստանալ պարզագույն բաղադրիչների միավորումով:

Հավկիթները շաքարի զուգակցությամբ հարելմինչ սպիտակելը, ծավալը կրկնապատկելը: Ծավալի ուռուցիկությունը պահելու համար մյուս բաղադրիչներն ավելացնել քիչ-քիչ՝ խոհանոցային բահով զգուշորեն խառնելով:Նույն տրամաբանությամբ ստանալ նույնաչափ մեկ այլ խմորային զանգված, որին մուգ գույն պետք է հաղորդենք կակաոյի օգնությամբ:

Շերտերը ստանալուց հետո սառեցնել և յուրաքանչյուրը բաժանել երկու մասին: Կրեմապատելիս շերտերը հագեցնել շաքարի, ջրի և կոնյակի խառնուրդից ստացված օշարակով:

Կրեմի համար երկու բաղադրիչները՝ կարագն ու խտացրած կաթը բավական է:

Ստացված զանգվածի մեկ երրորդ մասը հեռացնել ու կակաոյով մգացնել: Շերտերը մնացած կրեմային մասսայով միավորելուց հետո մուգ կրեմով պատել տորթի ընդհանուր մակերեսը:

Սպիտակ կրեմով ցանցաձև զարգարել մուգ կրեմով պատված տորթի երեսը, ապա նաև ծաղկային նախշեր անել տորթի եզրերի հատվածում:

Տորթի կողքերը ևս ձևավորել մուգ կրեմային մասսայով:

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Հրաշալի տորթ «Ոսկե բանալի». մեր մանկության համը
error: Content is protected !!