Հրաշալի, շքեղ տորթ ընդամենը 5 րոպեում

Առանց թխելու պատրաստվող հերթական տորթի տարբերակն ենք առաջարկում, որն ունի հետաքրքիր տեսք ու հրաշալի համ:

Ընդամնեը հարկավոր է երկգույն պեչենիները պատել կրեմով, դասավորել համապատասխան կաղապարի մեջ, ձևավորել:

Վերցնում ենք երկգույն պեչենիներ: Կրեմի համար բավական է միավորել բարձր յուղայնության թանձր թթվասերն ու եփած խտացրած կաթը:

Կրեմի հաստ շերտով միավորել սև ու սպիտակ պեչենիները, արանքում մանրատած ընկույզի հատիկներ շաղ տալ, դասավորել համապատասխան կաղապարի մեջ: Թողնել սառնարանում մի քանի ժամ:

Հանելուց հետո շրջել ստացված զանգվածը հակառակ կողմի վրա: Առանձին հարած շաքարն ու թթվասերը հարել՝ ստանալով կրեմային զանգված: Կարելի է թթվասերը փոխարինել սերուցքով:

Այս սպիտակ կրեմով էլ հարկ է պատել տորթի ողջ մակերեսը, որից հետո էլ ավարտին հասցնել տորթի արտաքին ձևավորումը:

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Հրաշալի, շքեղ տորթ ընդամենը 5 րոպեում
error: Content is protected !!