Հինգ րոպեում պատրաստվող տորթի հրաշալի տարբերակ

Տվյալ տորթը եռաբաղադրիչ է, անհավանական պարզ, բայց անմոռանալի համեղ ու զարմանալիորեն շքեղ. բավական է տանն ունենալ թթվասեր, եփած խտացրած կաթ ու շոկոլադային թխվածքաբլիթ՝ ընդամենը կես կիլոգրամ:

Ընդ որում՝ այս երեք բաղադրիչներից երկուսը կրեմի համար են, մեկը՝ տորթի հիմքի: Երկու բաղադրիչների միախառնումով ստանալ շագանակագույն կրեմային զանգված:

Թխվածքաբլիթներից ամեն մեկի վրա առատ շերտով կրեմ լցնել, իրար միավորել, շարել համապատասխան տարրայի մեջ: Դասավորության ժամանակ վերջնական ձևային կառուցվածքը թողնվում է ձեր նախասիրությանը. կարող եք հավաքել կամ կլորաձև, կամ ուղղանկյունաձև վերջնարդյունք:

Ստացված վերջնարդյունքն ամբողջությամբ կրեմապատելուց հետո ձևավորել ըստ նախընտրության: Մենք կրեմի մնացած հատվածին կակաոյի փոշի ենք ավելացրել ու փոքրիկ ծաղիկների շարք ստացել:

Ի վերջո կարելի է փշրած պեչենիով վերջնական տեսքի բերել: Տորթը հատկապես գեղեցիկ է կտրտած վիճակում:

Հանգամանալից՝ կից տեսանյութում:

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Հինգ րոպեում պատրաստվող տորթի հրաշալի տարբերակ
error: Content is protected !!