Հիանալի գաթա պատրաստելու համեղ բաղադրատոմս

Բաղադրամասեր

Խմորի համար՝

125 գր կարագ,

2.5 բաժակ ալյուր,

1 պտղունց աղ ,

0.5 թ/գդ փխրեցուցիչ,

1 հատ ձու,

0.75 բաժակ կեֆիր,

Միջուկի համար՝

125 գր կարագ,

1 բաժակ ալյուր,

0.5 բաժակ շաքարավազ,

2 թ/գդ վանիլին,

ձվի դեղնուց` վրան քսելու համար

Պատրաստման եղանակը

Խմոր ենք հունցում:

2.5 բաժակ այուրը, աղը, փխրեցուցիչը և խոշոր խորանարդիկներով կտրատած 125 գր կարագը լցնում ենք բլենդերի մեջ:

Զանգվածը փշրանքի ենք վերածում (կարող ենք նաև կարագը ալյուրի հետ ձեռքերով տրորել), այնուհետև կարագով փշրանքի մեջ ենք ավելացնում ձուն ու կեֆիրը:

Փափուկ և նուրբ խմոր ենք հունցում, սննդային փաթեթով ծածկում և 30 րոպեով դնում սառնարանը:

Քանի դեռ խմորը սառնարանում է, պատրաստում ենք միջուկը: Մնացած կարագը հալեցնում ենք և վրան 1 բաժակ ալյուր, շաքարավազ և վանիլին ավելացնում:

Զանգվածը խառնում ենք, որպեսզի համասեռ դառնա. պետք է փափուկ զանգված ստանանք, որը հնարավոր է քսելով տարածել:

Խմորը 2 մասի ենք կիսում և յուրաքանչյուրը 3-4մմ հաստությամբ գրտնակում: Միջուկը 2 մասի ենք կիսում և տարածում գրտնակած շերտերի վրա՝ մի կողմից մոտ 10 սմ բաց թողնելով:

Շերտերը ռուլետաձև փաթաթում ենք և վրան դեղնուց քսում:

Դանակի բութ մասով ռուլետի երկայնքով գծեր ենք անում, այնուհետև 7-8 մասի կիսում:

Գաթաները դնում ենք տապակի մեջ և 175 աստիճան տաքացրած ջեռոցում 20-25 րոպե թխում ՝ մինչև ոսկեգույն երանգ ստանանք:

Ստացանք 14-16 գաթա: Պատրաստի գաթաները սառեցնում ենք, դնում հերմետիկ ամանի մեջ (այդպես դրանք մի քանի օր թարմ կմնան):

Նյութի աղբյուր՝ xohanoc.am

 

 

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Հիանալի գաթա պատրաստելու համեղ բաղադրատոմս
error: Content is protected !!