Հետաքրքիր ու անչափ համեղ տորթ գազարով. սա փորձել է պետք

Գազարի բաղադրությամբ այս տորթն անչափ համեղ է ստացվում, իսկ տեսքն ուղղակի հրաշք է:

Նշված մթերքները միավորել: Տորթին առանձնահատուկ համ է տալիս գազարի քերուկը: Բայց այն խմորային մասսային ավելացնելուց առաջ հարկավոր է մշակել համեմունքներով:

Կարևոր է գազարի քերուկին ավելացնել մի փոքր ապելսինի քերուկ, ապա նաև ճզմել դրա հյութը, մշկընկույզի քերուկ և մուգ շաքար ավելացնել, խառնել: Հնդկական ընկույզը ընդհանուր մասսային ավելացնելուց առաջ հնարավորինս մանրատել: Ալյուր ավելացնել այնքան, որ ստացվի ոչ այնքան թանձր զանգված:

Մասսան տարածել հնարավորինց մեծ ուղղանկյունաձև տարրայի մեջ, թխել: Սառելուց հետո համապատասխան չափի ափսեի միջոցով թխուկից երեք շերտ ստանալ, որոնք պիտի միավորել կրեմով:

Կրեմը ստանալ հատուկ սերուցքային պանրի և 33 %-ոց սերուցքի քառնուրդից: Այս եղանակով ստացվում է բավականին կայուն ու պինդ կրեմ:

Շերտերը միավորել կրեմով, իսկ կրեմապատ մակերեսը պատել կողքային մնացողրդներից ստացված փշրանքներով: Կարելի է զարդարել ըստ նախասիրության:

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Հետաքրքիր ու անչափ համեղ տորթ գազարով. սա փորձել է պետք
error: Content is protected !!