Հավի մսով կոտլետ,այն չափազանց համեղ է ու հագեցնող․

Եթե սիրում եք պատրաստել, ապա այս անգամ փորձեք հավի մսով կոտլետի այս տարբերակը. այն չափազանց համեղ է ու հագեցնող։

Բաղադրիչներ`

 հավի փափկամիս — 400 գ,

պանիր մասկարպոնե — 150 գ,

աղ — ըստ ճաշակի,

պղպեղ սև — ըստ ճաշակի,

կարագ — տապակելու համար,

բուսայուղ — տապակելու համար

Ինչպես նաև՝

պապրիկա — 1 ճ/գ,

չորահաց — 4 ճ/գ,

քրքում — 0,5 թ/գ,

Կանաչ միջուկի համար՝,

կարագ — 30 գ,

կանաչի — մի քանի ճյուղ

Պատրաստման եղանակը` Հավի փափկամիսն անցկացնում ենք մսաղացով, ավելացնում մասկարպոնեն, աղն ու պղպեղը: Պատրաստում ենք կանաչ միջուկը: Կարագն ու մանրացրած կանաչին լավ տրորում ու խառնում ենք: Միջուկը ծածկում ենք պոլիէթիլենային թաղանթով և 15 րոպեով տեղափոխում սառցախցիկ:

Վերցնում ենք միսը, մեջտեղը մի քիչ փոսիկ անում, որտեղ էլ դնում ենք կանաչ միջուկը: Կոտլետներ ենք ձևավորում: Քրքումը, չորահացն ու պապրիկան խառնում ենք, կոտլետները թաթախում այդ զանգվածի մեջ և 10 րոպե թողնում այդպես:

Կարագի և բուսայուղի խառնուրդի մեջ 4 կողմից տապակում ենք կոտլետները, ինչից հետո էլ 10 րոպեով տեղափոխում նախօրոք 200 աստիճան տաքացրած ջեռոցը:

Ահա և վերջ:

Պատրաստեցինք շատ համեղ հավի մսով կոտլետ։

Աղբյուր

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Հավի մսով կոտլետ,այն չափազանց համեղ է ու հագեցնող․
error: Content is protected !!