Համեղ, հեշտ և արագ պատրաստվող կեքսեր. Անգամ երեխան կկարողանա պատրաստել

Շատ հասարակ, համեղ կեքսեր:

Պատրաստում ենք ընդամենը 5 րոպեում: Երեխան անգամ գլուխ կհանի:

Բաղադրիչներ

✓ 4 հավկիթ

✓ 1 բաժակ շաքարավազ

✓ 100 գր. հալեցրած  սերուցքային կարագ

✓ 5 ճ/գ թթվասեր

✓ 2 բաժակ ալյուր

✓ 1 տուփ վանիլ

✓ 2 թ/գ փխրեցուցիչ

Պատրաստման եղանակը

  1. Շաքարավազը, հավկիթը, վանիլը խառնել:
  2. Ավելացնել թթվասերն ու կարագը և լավ հարել:

3.Այնուհետև լցնել ալյուրն ու փխրեցուցիչը: Շարունակել ծփել մինչև ստացվի միաձույլ զանգված:

  1. Լցնել կեքսի ձևամանների մեջ և եփել 200-210 աստիճանում, 20 րոպե:

Բարի ախորժակ:

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Համեղ, հեշտ և արագ պատրաստվող կեքսեր. Անգամ երեխան կկարողանա պատրաստել
error: Content is protected !!