Կարտոֆիլով ու մսով նրբահամ, հյութալի բլիթներ. Բրիզոլի

Կարտոֆիլով ու հավի աղացած այս Բրիզոլին անչափ նրբահամ են, ունեն պատրաստման օրիգինալ եղանակ:

Ուտեստի բաղադրիչները միշտ կան խոհանոցում: Կարելի է նույնիսկ հիմքը նախապես պատրաստել, թողնել սառնարանում և անհրաժեշտության դեպքում թխել:

Կարտոֆիլը քերել, համեմել, աղել, հավկիթ ավելացնել, ապա այնքան ալյուր, որ թանձրանա, ստացվի խմորատիպ զանգված: Զանգվածը գդալ-գդալ տարածել բուսայուղով տաքացված թավայի մեջ, տապակել, կարմրելուց հետո շրջել: Մինչ հակառակ կողմը կկարմրի, արդեն կարմրած երեսին տարածել նախօրորք աղած, համեմած, հավկիթով մշակված հավի աղացած միս (յուրաքանչյուր շերտին մեկական գդալը բավարար է):

Բլիթային շերտերը հանելուց հետո կարելի է փաթաթել ռուլետաձև, դասավորել իրար կողք: Մատուցելիս ցանկալի է ռուլետաձև գլանակները մատուցելուց առաջ կրկին տապակել սերուցքային կարագի մեջ:

Վերջում տակակված գլանակները ցողել սերուցքով:

Оцените статью
Կարտոֆիլով ու մսով նրբահամ, հյութալի բլիթներ. Բրիզոլի
Հարսնացուն զարմացավ, երբ փեսացուն դադարեցրեց հարսանիքը, սակայն երբ իմացավ պատճառը, արտասվեց
error: Content is protected !!