Կաղամբով այս եփուկը յուրօրինակ լուծում է խոհանոցում: Այն հեշտ է ստացվում, իսկ ամենակարևորն այս դեպքում այն է, որ պատրաստելիս ընդհանրապես ձեռքով կպնելու կարիք չի լինում:
Պատրաստելու համար պետք է.1/2 կաղակբը բարակ շերտատել: Հեմեմել շերտատած սոխով և այլ նախընտրած փոշի համեմունքներով: Համեմված կաղամբին ավելացնել աղով հարած հավկիթ: Ապա զանգվածը որոշակի պնդության աստիճանի բերել նշված քանակության ալյուրի միջոցով:
Թավայի մեջ բուսայուղ տաքացնել, վրան ավելացնել մեր ստացած կաղամբային մասսան, համաչափ տարածել, համահարթեցնել, փայլաթիթեղով հերմետիկ փակել թավայի բերանը:
Միջին կրակի վրա մոտ քսան րոպե եփելուց հետո լայն ափսեի օգնությամբ շրջել տապակված, արդեն կարմիր զանգվածը: Մինչ հակառակ կողմը ևս կսկսի կարմրել, արդեն կարմրած շերտին տարածել քերած պանիր:
Ստացվում է պիցցայատիպ թխուկ, որը կարելի է մատուցել հենց պիցցայակերպ կտրտված տարբերակով: Այն անչափ արագ ու հեշտ է ստացվում, իսկ արդյունքը հրաշալի է ու յուրահատուկ: