Կախարդական խոհանոց: Արևելյան թխվածքաբլիթ

 

Օշարակ՝

1 բաժակ ջուրը եռացնել, ավելացնել 2/3 բաժակ շաքարավազ և կես հատ կիտրոն, եփել 10 րոպե: Վերցնել կրակից, ավելացնել մի պտղունց հիլ և 1 ճ. գդալ նուշի օշարակ կամ էմուլսիա: Կիտրոնը հանել:

Խմոր՝

Մաղել 180 գ ալյուրն ու կես թ. գդալ փխրեցուցիչը (разрыхлитель), ավելացնել 1 ձու, 60 գ հալած կարագ, 100 գ շաքարավազ, 25 գ սպիտակաձավար (манная крупа), վանիլ: Խմոր հունցել, այն պետք է ձիգ լինի, անհրաժեշտության դեպքում քիչ ալյուր ավելացնել: Խմորը բաժանել գնդիկների, յուրաքանչյուրի վրա դնել ընկույզ կամ նուշ, սեղմել: Թխել նախապես 180 (350F) աստիճան միացրած ջեռոցում մոտ 25 րոպե: Տաք թխվածքաբլիթների վրա լցնել նախապես պատրաստած օշարակը: 

Խորհուրդ կտամ միանգամից 2 բաժին պատրաստել, քանի որ անչափ համեղ են և ոչ շատ :) Սպիտակաձավարը բլիթներին փխրունություն է հաղորդում, իսկ նուշի օշարակը կամ էմուլսիան ավելի ընդգծված է դարձնում թխվածքաբլիթների համը: Բարի ախորժակ!!!!

Աղբյուր

Оцените статью
Կախարդական խոհանոց: Արևելյան թխվածքաբլիթ
Մեղրով տորթ ընկույզով և ազնվամորիով՝ համեղ և միաժամանակ գեղեցիկ խմորեղեն
error: Content is protected !!