Կաթնաշառով մրգային թխվածքաբլիթի հեշտ ու պարզ բաղադրատոմս

Մրգային բաղադրություններով թխվածքաբլիթները հեշտ, արագ ու համեղ են ստացվում, ուստի շահեկան է դրանց պատրաստումը, քանզի կարելի է հրամցնել օրվա բոլոր ժամերին:

Ամենասկզբում միավորել 300 գրամ ալյուրն ու 120 գրամ շաքարավազը: Հարելով հավելել 1 թեյի գդալ փխրեցնող փոշի:

Խառնելով հավելել աղ, վանիլ: Հավելել 100 գրամ սերուցքային կարագ:

Խառնելիս ստացվում է խորիզանման զանգված: Այս զանգվածին հավելել մեկ ամբողջական հավկիթ:

Խորիզանման վերջնարդյունքը հարել: Այն դնել սառնարանում մոտ մեկ ժամ, որ սառչի:

Առանձին տարրայի մեջ լցնել 400 գրամ կաթնաշոռ: Կաթնաշոռային պարունակությանը ևս ըստ հերթականության և ճաշակի ավելացնել աղ, վանիլ, 50 գրամ շաքարավազ: Խառնելոց հետո հավելել 100 գրամ թթվասեր, երկու հավկիթ: Լավ խառնելուց հետո ստացվում է թանձր զանգված:

Վերցնել ջեռոցի փակ թավա: Թավայի տակի հատվածում հավասարապես տարածել նախապես լավ մանրացրած չոր թխվածքաբլիթը: Վրան հավելել կոնսերվացված, կտրտված դեղձի կտորներ: Դրա վրա էլ ավելացնել թանձրուկը, որը ստացել էինք նախապես:

Այս ամենը համաչափորեն դասավորելուց ու հարթեցնելուց հետո հիմքի մակերեսը ձևավորել կտրտած դեղձի հատիկներով՝ դեկորատիվ էսթետիկ տեսքն ապահովելու համար:

Այս ամենը 45 րոպե եփել 180 աստիճան տաքացրած ջեռոցի մեջ:

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Կաթնաշառով մրգային թխվածքաբլիթի հեշտ ու պարզ բաղադրատոմս
error: Content is protected !!