Խտացրած կաթով համեղ փքաբլիթներ, որոնք պատրաստվում են 6 րոպեում

Այս համեղ փքաբլիթները, որոնք պատրաստվում են խտացրած կաթով հիշեցնում են մեզ բոլորիս ծանոթ մանկության համերից մեկը, որոնք պատրաստում էին մեր տատիկները կամ մայրերը։
Եթե դուք մոռացեք եք այդ համը, ուրեմն հիմա ճիշտ ժամանակն է հիշել և վայելել այս հրաշք քաղցրավենիքը։ Այն շատ արագ է պատրաստվում։

  • 1 խտացրած կաթ ,
  • 2 ձու,
  • մեկ պտղունձ աղ,
  • դանակի ծայրով սննդի սոդա,
  • այնքան ալյուր, որքան կվերցնի խմորը,
  • բուսական յուղ տապակելու համար։

Ինչպե՞ս պատրաստել

Հարեք ձուն, ավելացրեք խտացրած կաթ, խառնեք և ավելացրեք աղ և սոդա, այնուհետև աստիճանաբար ավելացրեք ալյուր մինչև ձեզ մոտ չստացվի փափուկ, լավ ձգվող, սակայն չկպչող խմոր։
Գրտնակեք մատի հատությամբ։ Կտրեք 2-3 սմ երկարություն ունեցող մասերի։ Պատրաստեք դրանցից գնդակներ։
Լցրեք թավայի մեջ բուսական յուղ և տապակեք գնդակները բոլոր կողմերից, մինչև պատրաստ լինի։ Տապակել պետք է մի քանի գնդակներ այնպես, որ իրար չդիպչեն։
Կա նաև ուրիշ հնարավորություն։ Լցրեք յուղը կաթսայի մեջ և պատրաստեք այնտեղ փքաբլիթները։ Հանեք պատրաստի քաղցրավենիքը, դրեք անձեռոցիկների վրա, որպեսզի ավելորդ յուղը ներծծվի։

Վերջ, բարի ախորժակ։

Оцените статью
Խտացրած կաթով համեղ փքաբլիթներ, որոնք պատրաստվում են 6 րոպեում
Որդեգրած ընտանիքում հրաշք տեղի ունեցավ․․․
error: Content is protected !!