Առավոտյան համեղ ու արագ նախաճաշ պատրաստելը մեծ վարպետություն ու հնարամտություն է պահանջում, քանի որ առավոտյան նախաճաշին դու ունեք լուծելու միանգամից մի քանի խնդիր. նախ պետք է ընտրել արագ պատրաստվող ուտեստ, քանի որ ժամանակ չունեք երկար պատրաստելու համար, հետո էլ՝ նախաճաշով է պայմանավորված լինելու ձեր ողջ օրվա ընթացքը: Ձեզ ենք ներկայացնում շատ արագ ու համեղ նախաճաշի տարբերակ, որն անտարբեր չի թողնի ձեր ընտանիքի անդամներին:
Մասնատված հավի կրծքամսի վրա ավելացնել պոմիդորով պատրաստուկ. դա կարող է լինել աջիգա կամ լեչո: Հավելել համեմունքներ, մանրացրած թարմ կանաչի, ինչպես նաև՝ կանաչ սոխ:
Վերցնել կլոր, փոքր լավաշի կտորներ: Միջուկային զանգվածը գդալ-գդալ լցնել լավաշներից յուրաքանչյուրի վրա, դրա վրա ավելացնել մի կտոր հալվող պանիր, այդ ամենը լավաշներով փաթաթել այնպես, որ ստացվի ուղղանկյունաձև զանգված և միջուկը միջից դուրս գալու հնարավորություն չունենա:
Այս ամենը ընդամենը մի քանի վայրկյան տապակել: Այդ վայրկյանների ընթացքում լավաշի ներսում գտնվող մասսան տաքանում է և դրանց համային խառնուրդը ներդաշնակվում է: Թավայից հանելուց հետո կարելի է անմիջապես մատուցել: Առավել հաճելի է ուտեստը համտեսել տաք, քան սառը վիճակում, որովհետև սառելիս պանիրը կորցնում է իր հալվածության արդյունքում առաջացած համային էֆեկտը: