Ինչպես պատրաստել համեղ Լահմաջո

Առաջարկվող տարբերակը թերևս հայտնի ուտեստի ստացման պարզագույն եղանակն է: Լահմաջոյի պատրաստման համար ամենասկզբում անհրաժեշտ է ստանալ խմորը, որը պարզագույն բաղադրիչների միախառնուրդից է ստացվում:

Երեք բաժակ գոլացված ջրին հարկ է ավելացնել մեկ գդալ աղ ու մի փոքր ձեթ: Ապա ավելացնել այնքան ալյուր, որ թանձր խմոր ստացվի: Հունցելով ու միասեռության բերելով խմորը, կես ժամի չափ թողնել հանգստանալու համար:

Լահմաջոյի արտաքին մակերեսի համար խաշել տավարի միսը: Տավարի միսը կարելիէ փոխարինել այլ տեսակի մսով, որը թողնվում է յուրաքանչյուրի նախասիրությանը: Խաշած մսային մասսան աղալ, համեմել ըստ նախընտրած համեմունքների, ապա նաև լեչո ավելացնել:

Խառնելով ու համասեռության բերելով լահմաջոյի մսային զանգվածը, արդեն կարելի է այն տարածել խմորային շերտի վրա: Ընդհանուր խմորից առանձնացնել մի փոքր խմորային մասսա, բացել այն միջին չափի ափսեի լայնության, վրան բարակոտ շերտով տարածել մսի խառնուրդից ստացված մասսան, միակողմանիորեն եփել գազօջախին տաքացրած թավայի մեջ:

Оцените статью
Ինչպես պատրաստել համեղ Լահմաջո
Մանրամասներ Երևանում 99 համարի «Գազել»-ի վթարից
error: Content is protected !!