Տնական մարմելադը ամենից առողջարար քաղցրավենիքն է: Մարմերադի օգուտը իր բաղադրիչների մեջ է՝ ծելատինը, մրգային բաղադրիչները Վիտամիններով հարուստ են:
Բացի այդ՝ տնականը միշտ ավելի համեղ է:
Անհրաժեշտ բաղադրիչները՝
Ժելատին — 30 գրամ
Ջուր — 150 մլ.
Կիտրոնի հյութ- 7-8 ճաշի գդալ
Նարինջի հյութ — 120 մլ.
Շաքարավազ — 300 գրամ
Կիտրոնի կեղև- 2 թեյի գդալ
Նարինջի կեղև- 2 թեյի գդալ
Պատրաստման եղանակը՝
Կարող ենք տարբեր համեր և գույներ ստանալու համար օգտագործել այլ հատապտուղներ կամ մրգերի հյութեր։
1. Ժելատինը բացել նարինջի հյութով, մոտ 15 րոպե թողնել ուռչի։ Ջրի հետ խառնել շաքարավազը: Ապա, ավելացնել նարինջի և կիտրոնի կեղևները, պատրաստել օշարակ թույլ կրակի վրա։ Հասցնելով եռման, եփել մինչև շաքարավազը հալվի: Կրակից հանել:
2. Կրակի վրա հալեցնել ժելատինը, բայց չեռացնել, հետո այն լցնել մեր տաք օշարակի վրա (օշարակը նախապես քամել կեղևներից), խառնել:
3. Ժելատինային մրգային զանգվածը լցնել ձևամանի մեջ և մոտ 8 ժամով դնել սառնարան։
4. Սառնարանից հանել, կտրատել, պատել շաքարավազով։