Ժելե “Ծիածան”` գեղեցիկ, համեղ, թեթև ամառային աղանդ

Միաժամանակ վանիլային և մրգային համով, ծիածանի պես գունագեղ այս ժելեն ամառային բարձր տրամադրություն կփոխանցի ձեր մտերիմներին:

Դուք կարեղ եք վերցնել ցանկացաց համի և գույնի ժելե, նարինջ, ազնվամորի, բալ, կիտրոն՝ ոնց կցանկանաք:

Անհրաժեշտ բաղադրիչները՝

ժելե ելակի համ — 3 տուփ
ժելե կիվիի համ — 2 տուփ
ժելատին — 60 գր
խտացրած կաթ — 2 տարա
(խտացրած կաթի փոխարեն կարող եք վերցնել 500 գրամ թթվասեր, ավելացնելով 100 գրամ շաքար և վանիլային շաքար 0,5 թ.գ.)

Պատրաստման եղանակ
1. Ժելեները բացում ենք եռման ջրում, տուփի վրա նշված եղանակով:


2. ժելատինը նախորոք բացում ենք 100 մլ գոլ ջրով, թողնում ենք ուռչի:
3. Հարում ենք խտացրած կաթը: Ուռչած ժելատինը միքիչ տաքացնում ենք, որպեսզի գնդիկները հալչեն, բայց չենք եռացնում, դա ավելացնում ենք խտացրած կաթի վրա, հարելով:
4. 5-6 սմ խորությամբ ամանի մեջ սկզբում լցնում ենք կարմիր ժելեյի շերտ և տեղափոխում սառնարան մինչև պնդանալը:

5. Հանում ենք սառնարանից և վրան ավելացնում կաթնային ժելեն և կրկին ուղարկում սառնարան:

6. Այնուհետև լցնում ենք կանաչ ժելել շերտով և կրկին սառնարան:

7. Նույն հերթականությամբ լցնում և սառեցնում ենք բոլոր մնացած շերտերը, ամբողջական «ծիածանը» ստանալու համար: Շատ կարևոր է, որ ամեն շերտը լավ պնդանա մոտ 10-15 րոպե, մինչև մյուսը լցնելը:

8. Բոլոլ շերտերը հավաքելուց հետո 2 ժամով թողնում ենք սառնարանում վերջնական սառչի:

Կարելի է համտեսել:

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Ժելե “Ծիածան”` գեղեցիկ, համեղ, թեթև ամառային աղանդ
error: Content is protected !!