Թխվածք՝ «Տղամարդու երազանք»

●Կարտոֆիլ— 500 գր.
● Գլու սոխ— 100 գր.
● Շամպինիոն— 500 գր.
● Հավի ֆիլե — 400 գր.
● Կաթ 0,5% — 100 գր
● Սերուցք 10% — 50 գր.
● Պանիր — 100 գր
● Ալյուր — 20 գր

Պատրաստումը

1. Հավը կտորների բաժանել և տապակել առանց յուղի այնքան, որ սպիտակ գույնը չփոխի:
2. Լցնել հավը ափսեի մեջ և նույն տապակում շոգեխաշել կիսալուսնաձև կտրտած սոխը, 4 մասի բաժանած շամպինիոնը, մինչև հեղուկը կգոլորշիանա:
3. Զուգահեռաբար խաշում ենք կեղևով կարտոֆիլը, մոտավորապես 5-10 րոպե եռալուց հետո, հովացնում ենք սառը ջրի տակ, մաքրում կեղևը և անցկացնում քերիչով:
4. Ապա ավելացնում ենք պատրաստված սունկն ու սոխը հավի ֆիլեի վրա, ավելացնում կաթը և սերուցքը, այնուհետև ալյուրը, աղը և համեմունքները: Խառնում ենք այնքան, մինչև թանձրանալը:
5. Լցնում ենք ամանի մեջ հավի ֆիլեն սնկի հետ, վերևում կարտոֆիլը, ապա ծածկում պանրով
6. Եփում ենք20 րոպե՝ 230-250 աստիճան ջերմաստիճանում:

Բարի ախորժակ

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Թխվածք՝ «Տղամարդու երազանք»
error: Content is protected !!